четверг, 29 ноября 2012 г.

ԱՐՇԱԿ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՆՅԱՆ

1918-1921թթ. Զանգեզուրի հերոսամարտը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենափառապանծ էջերից է: Հերոսական այդ պայքարի կազմակերպման գործում բավականին լուրջ դերակատարություն է ունեցել Շինուհայրի արժանավոր զավակ Արշակ Հայրապետի Շիրինյանը: 
Ծնվել է 1883թ. Զանգեզուրի գավառի Շինուհայր գյուղում: Հմալսարանական կրթություն է ստացել Գերմանիայում (Լայպցիգում): Հայրենիք վերադառնալով՝ Հ.Յ.Դ.-ին անդամագրված այս գործիչը հայտնվում է ազգային -ազտագրական և քաղաքական պայքարի հորձանուտում:
   Հայաստանի Հանրապետության հռչակումից (1918թ., մայիսի 28) հետո, Հովհաննես Քաջազնուն կառավարությունը զգուշավոր քաղաքականություն վարելով (կար թուրքական նոր հարձակման վտանգը), խուսափում էր Զանգեզուրն ու Ղարաբաղը Հայաստանի անբաժան մաս հայտարարել, որոնք մարմիններին էլ բախտ էր վիճակված կազմակերպելու հայոց այդ լեռնագավառների ինքնապաշտպանությունը Ադրբեջանի մուսավաթական կառավարության զավթողական նկրտումներից:
 1918թ. հուլիսի 23-ին իր զորքով Նախիջևանից Զանգեզուր է անցնում զորավար Անդրանիկը: 2 օր անց, Գորիսում գումարված Զանգեզուրի Ազգային Խորհրդի նիստում քննարկվում է Անդրանիկի զորքին և նրան հետևող բազմահազար գաղթականությանը դիմավորելու հարցը, և հենց Արշակ Շիրինյանին է լիազորվում մեկնելու Զորավա ընդառաջ, որը ներկայանալով՝ նրան է փոխանցում Զանգեզուրում մնալու Ազգային Խորհրդի հրավերը:
   1918թ. օգոստոսի 3-ին Անդրանիկը ժամանում է Գորիս, որին ժողովուրդը մեծ ցնծությամբ է ընդունում: Շուրջ 8 ամիս նա մնում է Զանգեզուրում և երկրամասը պաշտպանում թշնամու ոտնձգություններից:
   1918թ. սեպտեմբերի 4-ին Արշակ Շիրինյանը, Գեդեոն Տեր-Մինասյանի և Հովակ Ստեփանյանի հետ Զորավարին են ներկայացնում Զանգեզուրի Ազգային Խորհրդի կողմից գավառի բնակչությանը հղած Հայաստանի և Թուրքիայի միջև 1918թ. հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագիրը (դրանով Սյունիքի և Արցախի հայկական հողերն օտարվել էին ՀՀ-ից) մերժելուց և թուրք զավթիչների դեմ մինչև արյան վերջին կաթիլը կռվելու կոչը, որն արժանանում է Անդրանիկի հավականությանը:
   Զանգեզուրի ռուսալեզու բնակչությանը ինքնապաշտպանական պայքարին մասնակից դարձնելու նպատակով Ա. Շիրինյանը մեկնում է Բազարչայի գոտի (այստեղ ռուս մոլոկաններ էին բնակվում) և բնակչության մեջ բացատրական աշխատանք ստանում: Այնտեղից էլ Ղարալագյազի և Նոր Բայազետի վրայով անցնում է Երևան, որտեղ պետք է պաշտոնական հանդիպումներ ունենար հանրապետության ղեկավարության ղեկավարության հետ, պարզեր նրանց մոտեցումները Զանգեզուրի խնդրի վերաբերյալ, միաժամանակ հստակ փոխանցեր Բաթումի պայմանագիրը, հետևապես թուրքական լուծը մերժելու՝ Զանգեզուրի Ազգային Խորհրդի և գավառի հայության անկոտրում վճիռը: Ավելին՝ նա հույս ուներ, որ իր բացատրություններից հետո ՀՀ կառավարությունը Զանգեզուրը կդիտի Հայաստանի անբաժան մաս և Գորիս կուղարկի իր ներկայացուցչին: Հասնելով Երևան, Շիրինյանը հանդիպումներ է ունենում վարչապետ Հովհ. Քաջազնունու, Արամ Մանուկյանի, Ալ. Խատիսյանի հետ, սակայն ստեղծված պայմաններում հնարավոր չի լինում բավարարել  զանգեզուրցիների պահանջները:
   Արշակ Շիրինյանը, որ հետևողականորեն կանգնած էր Զանգեզուրը զենքով փրկելու տեսակետի վրա վերադառնում է հայրենի երկրամաս: Նա երկար զրույց է ունենում Անդրանիկի հետ ՀՀ կյանքի և միջազգային անցուդարձերի վերաբերյալ ու հույս հայտնում, որ 1-ին աշխարհամարտում Թուրքիայի առաջիկա պարտությունը հնարավորություն կտա Զանգեզուրի և Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծմանը:
   1918թ. հոկտեմբերի 28-ին Գորիս է հասնում, Զանգեզուրի գավառի ժողովրդին ուղղված, թուրքական բանակի զորահրամանատար Նուրի փաշայի վերջնագիրը. զենքը վայր դնել և ընդունել Ադրբեջանի իշխանությունը: 2 օր հետո  Արշակ Շիրինյանի նախագահությամբ հրավիրում է շրջանի ներկայացուցիչների ժողով: Ժողովականներն այն համողմունքը հայտնեցին, որ պետք է պատրաստ լինել թշնամու դեմ կռվելու ոչ միայն Զանգեզուրի դարպասների վրա, այլև՝ օգնության հասնելու Ղարաբաղին: Այնուհետև Շիրինյանն առաջարկում է ժողովի մասնակիցներին դեռ չմեկնել տեղերը, շարունակել աշխատել և ժողովում արծածված հարցերի լուծման համար կոնկրետ միջոցներ մշակել:
   Ժողովի որոշումների մասին ՀՀ կառավարությանը տեղյակ պահելու նպատակով փաստաթղթեր պատրաստելու համար դարձյալ Շիրինյանի նախագահությամբ ստեղծում է հանձնախումբ: 
   Հարկ է նշել, որ Ղարաբաղ արշավելու ծրագրին բոլորը չէ, որ հավանություն էին տալիս՝ պատճառաբանելով, որ հարցը լուծում կստանա Փարիզի հաշտության խորհդաժողովում: Արշակ Շիրինյանը գլխավորում էր ինքնապաշտպանական ուժերի այն խումբը, որը վճառականորեն էր տրամադրված և գտնում էր, որ պետք է ժամ առաջ օգնության հասնել Ղարաբաղին: Մի շարք տարիներ ապրած լինելով Եվրոպայում և մոտիկից ծանոթ լինելով Եվրոպայի  պետական և քաղաքական այրերի մտածելակերպին և բարոյական նորմերին, Շիրնյանը գտնում էր, որ մեծ տերություների Վեհաժողովից շատ բան սպասելը միամտություն է, որ Եվրոպական հաշվի է նստում միայն ուժի և Ղարաբաղ մտնելով՝ պետք է մեծ տերություններին կանգնեցնել փաստի առջև:
   1918թ. նոյեմբերի 29-ին Զորավար Անդրանիկը արշավում է դեպի Ղարաբաղ և թուրք-քրդական ուժերի նկատմամբ հաջողություններ ունենում Զաբուղ և Հագարո գետերի ավազաններում: Սակայն անգլիացիների միջամտությամբ արշավանքն ընդհատվում է, որից հետո Անդրանիկը որոշում է հեռանալ Զանգեզուրից:
   Զանգեզուրից հեռանալու՝ Անդրանիկի մտադրության առիթով Արշակ Շիրինյանը նամակ է հղում նրան, որտեղ և բողոք կար, և սեր, և ընդվզում, և կարեկցանք: <<Սիրելի Անդրանիկ, - գրում է նա, - շատ բան արեցիք հայ ժողովրդի համար, միշտ բարձր ու հպարտ պահեցիք գիտակցության և հայրենսիրության դրոշը: Զոհաբերության ամենպայծառ և պերճ օրինակը եղաք: Ձեր ներկայությունը Զանգեզուրում բավական է՝ զսպելու գազանացած Ադրբեջանն ու վայրենացած թուրք մասսան.... Ձեր շինարար ձեռքով կերտած այս անդորությունն ու խաղաղությունն ու խաղաղությունը ո՞ւմ եք թողնում և կամ ի՞նչ միջոցներով եք երաշխավորում նրա գոյության պահպանումն ու գնում ...>>:
Շիրինյանը հորդորում է Անդրանիկին մնալ գավառում և պաշտպանել Զանգեզուրի և Ղարաբաղի 300 հազար հայության: 
Ա. Շիրինյանը սխալ էր համարում Անդրանիկի բռնած ծայրահեղ անհանդուրժող դիրքը ՀՀ կառավարության նկատմամբ և խորհուրդ էր տալիս գործակցել կառավարության հետ: <<Ձեռք ձեռքի տվեք հանրապետության
շինուհայրցու՝ Հալիձորի ենթաշրջանի կոմիսար, Հ.Յ.Դ. աչքի ընկած գործիչ Զախար Տեր-Դավթյանին):
   Օգոստոսի 3-ին Դրոյի զորքերը մտնում են Գորիս:
   Գորիսը սուգով ու ծանր մտորումներով հողին է հանձնում Ա. Շիրինյանին և Վ. Խորոնուն: Ժողովրդի ընտրյալների սպանությունը զայրույթի ալիք է առաջ բերում ամբողջ Հայաստանում: Տեղի են ունենում բողոքի բազմամարդ ցույցեր: Պառլամենտի դահլիճում տեղի ունեցած սգո երեկոյին հանդես են գալիս ՀՀ վարչապետ Համո Օհանջանյանը, պառլամենտի նախագահ Ավետիք Սահակյանը, Նիկոլ Աղբալյանը, Հ.Յ.Դ. ուրիշ նշանավոր գործիչներ, հանրապետության բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներ: Բոլոր զայրույթով դատապարտում էին Հայաստանի Պառլամենտի անդամների նկատմամբ կիրառված արյունալի հաշվեհարդարը՝ այն որակելով որպես հայկական պետականության դեմ ցինիկ ոտնձգություն և միջազգային օրենքների կոպիտ խախտում: 
   Զանգեզուրի հերոսամարտն անհնար դարձրեց հայկական այդ երկրամասի բռնակցումն Ադրբեջանին: Հերոսամարտ, որի առաջին կազմակերպիչներից և անձնազոհ ղեկավարներից էր Շինուհայրի Մեծ զավակ. հայրենի լեռնաշխարհի մղած ազատամարտին իր կյանքն անմնացորդ նվիրած ԱՐՇԱԿ ՇԻՐԻՆՅԱՆԸ;
           
          Կազմեց Շինուհայրի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Ռ. Հակոբյանը
                                                                                                   հեղինակ Հ. Հարությունյան

1 комментарий:

  1. Արշակ Շիրնյանը գնդակահարվել է ոչ թե 1921, այլ 1920թ. օգոստոսի 2-ին Գորիսի բանտում բոլշեւիկների կողմից:

    ОтветитьУдалить